ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մաղթում եմ՝ հուսախաբ չլինել

Մաղթում եմ՝ հուսախաբ չլինել
06.08.2025 | 12:37

Հենց սկզբից շատ սկեպտիկ վերաբերմունք ունեմ այս հանդիպման նկատմամբ։

Քանի որ կառավարությունը պաշտոնապես հաստատեց հանդիպման մասին լուրերը, ուստի կարելի է ենթադրել, որ Ալիևը նախնական համաձայնություն տվել է ԱՄՆ մեկնելու։

Բայց վստահ եմ, որ հասարակայնության մոտ չափազանցված են այս հանդիպումից ակնկալիքները։

Մաղթում եմ՝ հուսախաբ չլինել:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ